Քաղաքական Տնտեսություն 

Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ ներկա տնտեսական վիճակի մասին

Անհասկանալի է`  ինչ կկատարվի Հայաստանի տնտեսության տարածաշրջանային բաղադիչի հետ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո  և ընդհանրապես՝ տեխնոլոգիական առումով ինչպե՞ս է գործելու միասնական մաքսային տարածքը Ռուսաստանի և Արևմուտքի միջեւ սահմանված պատժամիջոցների պայմաններում: Այս մասին ՌԴ-ում գործող  «Նոև Կովչեգ» հայկական թեթի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության իրավիճակի և հեռանկարի լավատեսական գնահատականի համար ոչ ներքին ու ոչ էլ արտաքին պատճառներ չունի:


Հարցին, թե տնտեսության վիճակի լավացման համար ի՞նչ  քայլեր է պետք ձեռնարկել առաջին հերթին,  Քոչարյանը պատասխանել է, որ պետք է առաջնահերթություն դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե՝ ամեն գնով բյուջեն լցնելը: Ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես՝ մանրի և միջինի համար: Պետք է հստակ ազդակ տալ հասարակությանը, որ ցանկացած գործարար նախաձեռնություն ցանկալի է և օժանդակության կարժանանա, առանց հաշվի առնելու, թե ում շահերին է այն դիպչում: 

Նույն շարքից