Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն կախված չէ նրա ցանկությունից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ձեւավորվել են երկու լուրջ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: «Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կախված կլինի նրանից, թե որ ուժը նրան կհրավիրի, ոչ թե նրանից, թե որ ուժին ինքը կներկայացնի իր ծառայությունները: Այդ տեսանկյունից, ՀՀԿ-ն բավական մեծ ներուժ ունի, այնտեղ մոտ երկու տասնյակ անկախ քաղաքական ուժեր կան, որոնց դիրքորոշումը կախված չէ առաջին դեմքից, եւ հենց նրանք են որոշում կուսակցության ուղին»,-ասել է Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերազգային առաջնորդ դառնալ՝ իր ազդեցությունը տարածելով նաեւ Սփյուռքի եւ Արցախի վրա:
«ներկայումս այդպիսի իրավիճակ պատկերացնելը բավական բարդ է: Նրա դական ներդրումը եղել է այն, որ 1998-ին նա պահպանեց քաղաքական դիրքորոշումը ԼՂ հարցում, անզիջում դիրք գրավեց եւ կարողացավ համոզել գերտերություններին, որ Հայաստանը զիջումների չի գնա:
Բացի այդ, նրա վճռականության շնորհիվ, Հայաստանում սկսեցին ներդրումներ կատարվել»,-հիշեցրել է Ադիբեկյանը՝ հավելելով, որ այդ ալիքն արդեն անցել է: Հիմա, ըստ նրա, ԼՂ խնդրի կարգավորումն ընթանում է ոչ թե ռազմական, այլ բանակցային ճանապարհով: