Քաղաքական Միջազգային 

Ռումինիան դեմ է Մերձդնեստրի ռազմական սցենարի ծավալմանը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռումինիան հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ պաշտոնական Բուխարեստը մտադիր է Մոլդովայի ու Ուկրաինայի հետ ռազմական պրովոկացիա իրականացնել Մերձդնեստրի դեմ:

Այս մասի հայտնել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն, նշելով, որ Բուխարեստը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է, ու պատրաստ է իր օժանդակությունը տրամադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Մոլդովան ու Ուկրաինան Մերձդնեստրը ենթարկել են բլոկադայի՝ խոչընդոտելով ապրանքների ու բեռների մուտքը ինքնահռչակ հանրապետության տարածք:

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից