Սառնարանային սարքավորումներ արտադրող «ЭКО-1» ընկերությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով, ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց տրամադրել է «СНЕЖ» մոդելի 203 սառնարանային արկղ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:
Սառնարանները տեղափոխվել են Հայաստան, պահեստավորվել ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում, որտեղից կբաշխվեն ՀՀ ԶՈՒ զորամասերին։
Սառնարանային տեխնիկան ՀՀ տեղափոխելու ծախսերը հոգացել է «ЭКО-1» ընկերությունը։