Քաղաքական 

Ռուսաստանը կոչ է արել Սիրիայի ընդդիմությանը «Ժնև-2» համաժողովին ներկայանալ

Ռուսաստանը կոչ է արել Սիրիայի ընդդիմությանը «Ժնև-2» համաժողովին ներկայանալ խաղաղության կարգավորման հասնելու մտադրությամբ: Այս մասին դեկտեմբերի 12-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ համաժողովը խաղաղություն կբերի, կդադարեն բռնությունները, որպեսզի Սիրիան մնա ժողովրդավարական պետություն:  Նախարարը նշել է, որ Սիրիայի հարցերը պետք է լուծեն ոչ ամերիկացիները, ոչ եվրոպացիները, ոչ էլ Ծոցի երկրները, այլ հենց սիրիացի ժողովուրդը: Լավրովի խոսքով՝ խնդիրն այն է, որ ընդդիմությունը քաջություն ունենա և ներկայանա համաժողովին:

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է, որ կոալիցիայի անդամները Մոսկվա այցելելու ժամանակ որոշում կկայացնեն դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների և ՄԱԿ-ի ու ԱԵԼ-ի հատուկ բանագանաց Լախդար Իբրահիմիի միջև կայանալիք եռակողմ հանդիպումից հետո: Կոալիցիան համաձայնել է այցելել Մոսկվա, սակայն այցելության օրը դեռ հստակ չէ: 

Նույն շարքից