Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է թվով 23 երկրի դիվանագետի երկրից արտաքսելու մասին՝ կապված նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ:
Այսպես, Ռուսաստանը որոշել է արտաքսել գրեթե բոլոր այն երկրների դիվանագետներին, որոնք նմանատիպ քայլի են գնացել Մոսկվայի նկատմամբ: Այդ երկրների թվում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Դանիան, Կանադան, Ավստրալիան, Նորվեգիան և այլն:
Ինչ վերաբերում է Բելգիային, Հունգարիային, Վրաստանին և Չեռնոգորիային, որոնք վերջինն են եղել ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու գործում, ապա այդ երկրների մասով որոշումը դեռ կայացված չէ: