Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ 2017 թվականին Ռուսաստանը 15 միլիարդ դոլար է աշխատել զենքի վաճառքից: Ինչպես հայտնում է Коммерсант-ը, շուտով սկսվելու է նոր պայմանագրերի իրականացումը, որոնցով Ռուսաստանը կստանա առնվազն 45 միլիարդ դոլար:
Ինչ վերաբերում է դրան, թե կոնկրետ ինչ զենք է վաճառվելու և որ երկրին, ապա Կոժինը նշել է Իրանի օրինակը՝ հայտնելով, որ Թեհրանին ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր են վաճառվելու, ինչպես նաև այլ ոչ հարձակողական զինատեսակներ: