«Ֆորբես» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է 2019 թվականի սկզբին կազմած երկրի առաջին հարուստ մարդկանց ցանկը: Հատկանշական է, որ պարբերականն առանձնացրել է այն միլիարդատերերին, որոնք ներկայումս ամուսնացած չեն։
Ձեզ ենք ներկայացնում նրանցից մի քանիսին, որոնց վստահությամբ կարելի է անվանել Ռուսաստանի ամենացանկալի փեսացուներ:
Միխայիլ Ֆրիդման
Առաջին տեղը զբաղեցրել է Միխայիլ Ֆրիդմանը, որը վերջերս ճանաչվել է Լոնդոնում առաջին հարուստ մարդը: 15 միլիարդ դոլար կարողություն ունեցող գործարարն ամուսնալուծված է և ունի չորս երեխա: Միայն վերջին տարում Ֆրիդմանը վաստակել է մեկ միլիարդ դոլար:

Ռոման Աբրամովիչ
Երկրորդ տեղում է Անգլիայի «Չելսի» ֆուտբոլային ակումբի և Իսրայելի ամենահարուստ քաղաքացի Ռոման Աբրամովիչը: 52-ամյա գործարար, բարերարն ամուսնալուծվել է երեք անգամ և ունի յոթ երեխա: Վերջինիս կարողությունը կազմում է 12,5 միլիարդ դոլար, և երեք տարի առաջ նրա սեփական զբոսանավը ճանաչվել է աշխարհի ամենախոշոր զբոսանավերից մեկը։

Միխայիլ Պրոխորով
Քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը 53 տարեկան է: Բասկետբոլի սիրահարի և ոսկու արդյունահանողի կարողությունը կազմում է ընդամենը 10 միլիարդ դոլար: Պրոխորովը երբևէ ամուսնացած չի եղել։

Պյոտր Ավեն
63-ամյա Պյոտր Ավենը ղեկավարում է «Ալֆա» բանկի աշխատանքը: Նա համարվում է երկրում առավել խոստումնալից փեսացուներից մեկը։ Ավենն ամուսնալուծված է, իսկ նրա երեխաները մեծացել են և արդեն ավարտում են իրենց ուսումնառությունը համալսարանում: Ավենի կարողությունը կազմում է 5 միլիարդ դոլար:

Օլեգ Դերիպասկա
51-ամյա Օլեգ Դերիպասկան նմանատիպ ցուցակներում երբևէ չի հայտնվել։ Նա ամուսնացած է եղել Պոլինա Յամաշևայի հետ, սակայն ամեն ինչ ավարտվել է Նաստյա Ռիբկայի հետ սկանդալի պատճառով։ Ներկայումս «Ալյումինե օլիգարխն» ազատ է, և նրա կարողությունը կազմում է 3,5 միլիարդ։

Սերգեյ Գորդեև
Շինարարական մագնատ Սերգեյ Գորդեևը հայտնի է որպես նորարար: Նա հետաքրքրված է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ և լուրջ գումարներ է ներդնում ժամանակակից տեսանկարիչների նախագծերում: Այսպիսով, Գորդեևն իր հաշվին ունի 1.8 միլիարդ դոլար, գործարարը երբևէ ամուսնացած չի եղել:

Պավել Դուրով
Ցուցակի իրական աստղ է դարձել Պավել Դուրովը, ով առաջին անգամ ստեղծեց «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը, այնուհետև «Telegram»-ը, որի համար վերջին տարիներին գտնվում էր Ռուսաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Դուրովը երիտասարդ է, գեղեցիկ, միայնակ և ունի մոտ 3 միլիարդ դոլար:
