Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի խորհրդարանականները Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել են կիբերանվտանգության մասին հարցեր

ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է Սերբիայի մայրաքաղաքում խորհրդատվությունների ընթացքում կիբերանվտանգության եև կիբերհանցագործության հետ կապված խնդիրները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դաշնային խորհրդում Եվրախորհրդարանի հետ կապերի խմբի ղեկավար Անդրեյ Կլիմովը:

Նշվում է, որ Բելգրադում ադեն երրորդ անգամ է, որ տեղի է ունեցել նմանատիպ հանդիպումներ, որոնք տեղի են ունենում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և Ռուսաստանի Դաշնության պատգամավորների փոխգործակցության շրջանակներում: Ռուսաստանի պատվիրակության հետ միասին մասնակցել են նաև Գերմանիայից, Ավստրիայից, Բուլղարիայից և Ֆինլանդիայից պատգամավորներ, որոնցից շատերը, ըստ Կլիմովի, զբաղեցնում են բարձր պաշտոններ Եվրախորհրդարանում:

Կլիմովը նշել է, որ շնորհիվ այն բանի, որ Բելգրադը չի կիրառել հակառուսական պատժամիջոցներ և հասանելի է Եվրախորհրդարանի ցանկացած պատգամավորի, այդ հարթակը դարձել է միակ ողջամիտ կղզին, որտեղ կարելի է քննարկել շատ լուրջ թեմաներ՝ հնարավորինս բաց և պրոֆեսիոնալ․ «Այս անգամ մենք հիմք ընդունեցինք երեք փաստացի կարևոր թեմաներ, որոնցից երկուսը վերաբերում են 21-րդ դարի նոր մարտահրավերներին, հիմնականում տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: Նախ խոսեցինք այսպես կոչված «թվային ապագայի» և դրանում առկա խնդիրների մասին։ Երրորդ թեման է եղել 2019 թվականի մայիսին Եվրախորհրդարանի ընտրությունները և դրանցից հետո միջխորհրդարանական հարաբերությունների շարունակումը:

Որոշում կայացվեց, որ անկախ նրանից, թե ով է ընտրվելու համապատասխան պետությունների ժողովրդի կողմից, մենք պետք է շարունակենք այս ձևաչափը, մինչև Ռուսաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեն աշխատի նորմալ ռեժիմով»,-հայտարարել է  ռուսաստանյան պատվիրակության ղեկավարը:

Նույն շարքից