Քաղաքական 

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի հնարավոր տնտեսական պատժամիջոցների շուրջ աշխատանքը դեռ շարունակվում է

Ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի հնարավոր տնտեսական պատժամիջոցների շուրջ աշխատանքը դեռ շարունակվում է։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մանը, հաղորդում է interfax.ru-ն:

 

Նրա խոսքով՝ հիմք է պատրաստվում հնարավոր «երրորդ փուլի» համար: «Պատրաստությունները ներառում են անդամ պետությունների հետ խորհրդատվություններ, և այդ գործընթացն այժմ ընթանում է: Ամեն դեպքում՝ չկա հաստատված ամսաթիվ»,- ասել է Մանը:

 

Նա բացատրել է, որ երբ նախնական վերլուծական աշխատանքն ավարտվի, դրա արդյունքները կներկայացվեն ԵՄ անդամ պետություններին, բայց թե ինչ ձևով դա կարվի, դեռ որոշված չէ: Պատժամիջոցների կիրառումը կիրականացվի քաղաքական որոշման արդյունքում, որը կախված կլինի Ուկրաինայում իրավիճակի զարգացումից։

Նույն շարքից