Վերջին շաբաթների ընթացքում եվրոպական ու ամերիկյան լիդերները ակտիվորեն փորձում էին համաձայնության գալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին Atlantic Magazine պարբերականում գրում է քաղաքական վերլուծաբան Բրայան Ուիյթմորը, նշելով, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը կարող են հրաժարվել Ուկրաինայից, որպեսզի ստանան Ռուսաստանի օժանդակությունն ու այդպիսով փակեն իրանական միջուկային խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Վերլուծաբանի կարծիքով, ԱՄՆ-ին անհրաժեշտ է Մոսկվայի օգնությունը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սահուն կերպով իշխանությունից հեռացնելու համար:
Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Կիեւ կատարած իր վերջին այցի ընթացքում հորդորում էր ուկրաինական իշխանություններին սահմանադրության մեջ ամրագրել Դոնբասին հատուկ կարգավիճակ ընձեռելու կետը:
Ամերիկյան կողմը ձգտում է հասնել Ուկրաինայի ֆեդերիլազացման գործընթացին, ինչը դեռեւս պաշտպանություն չի գտնում կիեւյան կուլիսներում, սակայն, վերլուծաբանի համոզմամբ առաջիկա աշնանը իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: