Բրիտանացի գեներալ Ռիչարդ Շիրրեֆֆը զգուշացրել է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մասին, որը կարող է սկսել առաջիկա տարվա ընթացքում, այս մասին գրում է Լենտա-ն՝ հղում անելով The Independent-ին:
Բրիտանացու պնդմամբ, Մոսկվան մտադիր է ագրեսիա կիրառել մերձբալթյան երկրների նկատմամբ: Դա, գեներալի խոսքերով, հանգեցնելու է հակամարտության սրմանը և միջուկային փոխադարձ հարվարծների, իսկ դա կանխելու համար ՆԱՏՕ-ն պետք է մեծացնի իր ռազմական ներկայությունը Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում:
Շիրրեֆֆը նաև ենթադրել է, որ Ռուսաստանն այդ երկրներ կարող է ներխուժել՝ որպես առիթ մատնանշելով, այնտեղ ռուսախոս փոքրամասնության իրավունքների ոնտահարումը: