Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանն ԱՄՆ-ին մեկ ամիս ժամանակ է տվել

Մոսկվան Վաշինգտոնին մեկ ամիս ժամանակ է տվել Սանկտ Պետերբուրգում փակված ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցներին զբաղեցրած շենքից հեռացնելու համար: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ այսօրվանից հյուպատոսության աշխատանքները դադարեցվում են, իսկ աշխատակիցները դեռ մեկ ամիս ժամանակ կունենան հեռանալու համար:

Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը փակելու և ամերիկացի 58 դիվանագետի արտաքսելու մասին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց մարտի 29-ին՝ պատասխանելով ամերիկյան իշխանությունների որոշմանը, որով արտաքսվեց ռուսաստանցի 60 դիվանագետ և փակվեց Սիեթլում ՌԴ հյուպատոսությունը:

 

Նույն շարքից