ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանն ապագայում կարող է կրկին միանալ «G8»-ին՝ չնայած Կանադայի հակառակ դիրքորոշմանը։ Այդ մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման պատրաստակամության մասին։
ՌԴ-ն հեռացվել է «G8»-ից՝ Ղրիմի ՌԴ միանալուց հետո։ Այժմ ակումբը կոչվում է «G7», որի անդամ են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան։