Ռուսական իշխանությունները որոշել են արտաքսել բրիտանացի 50 դիվանագետի՝ պատասխանելով Լոնդոնի որոշմանը, որի համաձայն ռուսաստանցի դիվանագետները պետք է լքեն Բրիտանիայի տարածքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բրիտանիան պետք է կրճատի Ռուսաստանում իր դիվանագետների թիվը: Մոսկվայի որոշմամբ, Ռուսաստանում բրիտանացի դիվանագետների թիվը չի կարող գերազանցել Բրիտանիայում ռուսաստանցի դիվագետների թվին:
Մարտի 29-ին ՌԴ ԱԳ նախարարությունը նաև հայտարարեց այն երկրների դիվանագետներին արտաքսելու մասին, որոնք նմանատիպ որոշում էին կայացրել ռուսաստանցի դիվանագետների մասով: