Հասարակություն 

Ռուսաստանն ու ՄԱԿ-ը կոչ են արել բոլոր հակամարտությունների մասնակիցներին «օլիմպիական հրադադար հայտարարել»

Որպես Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչ ու հյուրընկալ Ռուսաստանը կոչ է արել բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին «օլիմպիական հրադադար հայտարարել», ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում:


«Մեր կոչն առաջին հերթին ուղղված է Սիրիայում հակամարտող կողմերին, որը լուրջ ապակայունացնող ազդեցություն է թողնում ոչ միայն այդ երկրի, այլեւ ամբողջ տարածաշրջանի վրա»,-ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ կոչ-հայտարարությամբ է հանդես եկել նաեւ միջազգային կազմակերպության քարտուղար Բան Կի Մունը:

Հիշեցնենք, որ Բան Կի Մունը Սոչի է ժամանել, որտեղ կմասնակցի 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը:

Հունվարի 31-ին Բան Կի Մունն առաջին անգամ կոչ է արել ներկայիս հակամարտությունների բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները Սոչիի Օլիմպիական խաղերի ընթացքում:

Նույն շարքից