Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով տուժել է 19-ամյա Գևորգ Ղազարյանը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցը, ծեծկռտուքին մասնակցել է 40-ից ավելի մարդ, նրանից տասը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են վնասվածքաբանական բուժանմունք: Հոսպիտալացվածների թվում է նաև հայ երիտասարդը:
Ինչպես պատմել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկը, քաշքշուկի պատճառը նախօրեին ծագած վեճն է եղել, երբ մի քանի երիտասարդներ բախվել էին այգում: Հաջորդ օրը վիճաբանությունը շարունակվել է սոցիալական ցանցում, և կողմերը պայմանավորվել են հանդիպել Տրակտորոզավոդսկի ատրակցիոնների զբոսայգում: Պայմանավորվածության վայր է եկել մի կողմից 11, մյուս կողմից՝ 30 մարդ: