Չիտայում զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների վրա, ինչի արդյունքում 8 զոհ կա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: Հայտնվում է նաև 2 վիրավորի մասին, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Հանցագործին ձերբակալել են:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ նախնական տեղեկություններով, տեղի ունեցած ողբերգության պատճառը կրակող զինվորի նյարդային պոռթկումն է, ինչը եղել է անձնական խնդիրների արդյունքում:
Զոհերի անուններն արդեն հրապարակվել են: Հայեր չկան: