Ռուսաստանում երկու Су-34 ռմբակոծիչներ են բախվել իրար թռիչքի ժամանակ: Այս մասին հայտնում է Լենտան: Նշվում է, որ ռմբակոծիչներն օդ էին բարձրացել Հուրբայի օդանավակայանից, պլանային առաջադրանքներ կատարելու համար:
ՏԱՍՍ-ն իր հերթին հայտնում է, որ Су-34-երից մեկը վերադարձել է օդանավակայանը, այն կարողացել է վայրէջք կատարել մեկ շարժիչով:
Մյուս օդանավի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան, միայն հայտնի է, որ այն ընկել է ծովը: Նշյալ ռմբակոծիչի երկու օդաչուներն էլ հայտնաբերվել են: