Քաղաքական գլխավոր 

Ռուսաստանում կա 3 միլիոն հայ, բայց թվում է թե ներկայացվածություն չկա. Նախագահ Սարգսյանը դժգոհ է

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարող են լինել ավելի խորը և ընդլայնված՝ ինչպես մշակութային տեսանկյունից, այնպես էլ՝ տնտեսական: Այս մասին Россия 24 ՀԸ-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ես այդքան էլ գոհ չեմ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններից, քանի որ մենք հասկանում ենք, որ կարող ենք ունենալ ավելի խորը և ընդլայնված հարաբերություններ»,-ասել է Սարգսյանը, ում խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Ինձ չի գոհացնում այն, թե ինչպես ենք մենք ներկայացված Ռուսաստանում, որտեղ ապրում է մոտ 3 միլիոն հայ՝ այնքան, որքան Հայաստանում: Համայնքը հսկայական է, սակայն թվում է թե ներկայացվածություն չկա»,-ասել է ՀՀ նախագահը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է կրթական և մշակութային ներկայացվածությանը:

Սարգսյանի կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական հարաբերություններում ևս տեղ կա զարգացման համար. «Ինձ չի գոհացնում մեր տնտեսական հարաբերությունների խորությունն ու շրջանակները, մենք կարող ենք անել ավելին: Մենք կարող ենք Ռուսաստանի համար և Եվրասիական տարածքում կոնկրետ ոլորտներում իրական գործընկեր լինել, խոսքը մասնավորապես վերաբերում է նոր տեխնոլոգիաներին: Մեզ մոտ շատ ակտիվ զարգանում են IT տեխնոլոգիաները, պոտենցիալ կա»:

 

Նույն շարքից