Տյումենի ծնողական կոմիտեի խորհրդի անդամ Անդրեյ Գեներոզովը 360 հեռուստաընկերությանը պատմել է, թե ինչու են ծնողները դեմ արտահայտվում ռուս երգիչ Եգոր Կրիդի ստեղծագործական գործունեությանը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից։
Գեներոզովը բացատրել է, որ երգչի երգերում գտել են ոչ ավանդական սեռական հարաբերությունների, անպարկեշտ լեկսիկոնի և կանանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի քարոզչություն: Ծնողները խոստացել են հրապարակել Կրիդի երգերի վերլուծությունը, որն արվել է Ռոսկոմնադզորի մասնագետների կողմից։
«Եգոր Կրիդն իր ելույթներում հասկացնել է տալիս, որ գեյ լինելն ավելի լավ է, քան գեյ չլինելը: Ով ուշադիր լսել է նրա կատարումները, կհասկանա, թե ինչ նկատի ունեմ»,-ասել է Գեներոզովը:
Միևնույն ժամանակ նա գտնում է, որ երեխաները կարող են լսել Կրիդի երգերը, եթե դա նրանց թույլ տան իրենց ծնողները, բայց համերգների ժամանակ խոսքը հասարակության վրա գլոբալ ազդեցության մասին է: