Իրկուտսկում հեղեղումների արդյունքում կա առնվազն 14 զոհ և 13 անհետ կորած: Այս մասին հայտնում է Ինտերաֆքսը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:
Զոհերից 13-ի ինքնությունն արդեն հայտնի է:
Զոհերի մեջ երեխաներ չկան:
Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա 13 քաղաքացուց մեկը երեխա է:
Ավելի վաղ հայտնվում էր 16 զոհի մասին: