Ռազմական Բարի օր 

Ռուսաստանում մեկնարկել է վերջին 40 տարում խոշորագույն զորավարժանքը

Ռուսաստանում մեկնարկել են «Восток-2018» զորավարժանքները: Սա Ռոսաստանում վերջին 37 տարում խոշորագույն զորավարժանքն է, որին մասնակցում է ավելի քան 300 հազար զինվորական, տասնյակ ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, անօդաչուներ, նավեր: Զորավարժանքներին կոնկրետ փուլերում մասնակցելու են նաև Չինաստանի և Մոնղոլիայի ստորաբաժանումները:

Զորավարժանքները տևելու են մինչև սեպտեմբերի 17-ը: Այն ղեկավարում է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Հավելենք, որ Ռուսաստանում վերջին 40 տարում խոշորագույն զորավարժանքը բաղկացած է երկու փուլից:

 

Նույն շարքից