Կեմերովի «Зимняя вишня» սուպերմարկետում բռնկված հրդեհի արդյունքում զոհերի մեծ մասը երեխաներ են: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ երեխաները առևտրի կենտրոնում ժամանակ են անցկացրել՝ վայելելով գարնանային արձակուրդները: Զոհերից մեկը 2 տարեկան է , կան նաև 5 տարեկան երեխաներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական հրդեհի զոհերի թիվը հասնում է 55-ի:
Զոհերի թվում է նաև Կեմերովի նահանգապետ Աման Տուլեևի անչափահաս ազգականը:
Նշենք, որ Կեմերովի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:



