Հասարակություն 

Ռուսաստանում 44 աշակերտ է գազից թունավորվել

Ռուսաստանի դպրոցներից մեկում գազի արտահոսքի արդյունքում 45 մարդ է թունավորվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Դեպքը տեղի է ունեցել Վադի շրջանի կենտրոնում գտնվող ավագ դպրոցում: Տեղի հիվանդանոց է ընդունվել 44 երեխա և մեկ մեծահասակ: Նրանցից ոմանք արդեն դուրս են գրվել, մնացած տուժածներն անցնում են բուժզննում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 10 աշակերտ գտնվում են միջին ծանրության վիճակում:

Ըստ նախնական տվյալների՝ պատճառը եղել է գազաբաշխիչ ցանցի կայանից գազի արտահոսքը։ Կայանը գտնվում է դպրոցից 1,5 կմ հեռավորության վրա:

Դասերը ժամանակավորապես դադարեցվել են:

Նույն շարքից