Հասարակություն 

Ռուսաստանցիների 86 տոկոսին դուր չի գալիս տղամարդկանց «պաչիկով» բարևը

Ռուսաստանցիների 86 տոկոսն անտեղի են համարում տղամարդկանց ողջույնի ժամանակ համբուրվելը: Միևնույն ժամանակ հարցվածների 60 տոկոսը նորմալ են վերաբերվում դրան, որ ողջույնի ժամանակ համբուրվում են կանայք, կամ կինը տղամարդու հետո: Հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացի: Այն անցկացվել է հեռախոսով:

Հարցվածների 52 տոկոսը պատախանել են, որ սիրում են համբուրվել: Ընդ որում, կանայք ավելի շատ են սիրում համբուրվել՝ 41 տոկոս: Տղամարդկանց դեպքում ցուցանիշը 35 տոկոս է:

Համբուրվող զույգերը հարցվածների 28 տոկոսին ուրախություն են պարգևում, 21 տոկոսը նորմալ է վերաբերվում դրան, 9 տոկոսին դա դուր չի գալիս, 7 տոկոսն ամաչում են, 27 տոկոսն անտարբեր են:

Նույն շարքից