Հասարակություն 

Ռուս դպրոցականնները այլևս չեն կարող Դրայզեր կարդալ

Ռուսաստանում Պուշկինի անվան Օմսկի գրադարանի հանձնաժողովը որոշում է կայացրել, որ Թեոդոր Դրայզերի «Ֆինանսիստը» մանկական լսարանի համար չէ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ria.ru-ին:

 

Գրադարանը հրաժարվել է ստեղծագործությունը տրամադրել դպրոցականներին, որոնց 18 տարին չի լրացել: Ինչպես պատմել է գրադարանի փոխտնօրեն Օկսանա Մոսկովցևան, գրադարանավարները չեն տրամադրել գիրքը՝ շարժվելով «Առողջությանը և զարգացմանը վնաս հասցնող տեղեկություններից երեխաների պաշտպանության մասին» օրենքով:

 

«Դրայզերի «Ֆինանսիստը» մենք չենք տրամադրել, քանի որ «Էկսմո» հրատարակչությունը դրա վրա դրել է «18+»»,- պարզաբանել է Մոսկովցևան:

Նույն շարքից