Հասարակություն 

Ռուս հաքերները հարձակվել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համակարգիչների վրա

Ռուս հաքերներն օգտագործել են Microsoft Windows-ում և այլ ծրագրային ապահովման մեջ առկա սխալները` ՆԱՏՕ-ում, Եվրամիությունում, Ուկրաինայի կառավարությունում, ինչպես նաև էներգետիկ և հեռահաղորդակցական ընկերություններում օգտագործվող համակարգիչները լրտեսելու համար, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Reuters-ին: Այդ մասին տվյալները ներկայացրել է iSight Partners ընկերությունը, որը մասնագիտացած է կիբերանվտանգության ոլորտում:

 

Ընկերությունում նշում են, որ չգիտեն՝ մասնավորապես ինչ տվյալներ է հաքերներին հաջողվել ստանալ: Սակայն iSight-ի փորձագետները կարծում են, որ նրանց նպատակը եղել է Ուկրաինայում ճգնաժամի մասին տեղեկությունը, ինչպես նաև դիվանագիտական, էներգետիկ և հեռահաղորդակցական տվյալները:

 

iSight-ի մասնագետները կարծում են, որ այդ հարձակումներն իրականացնում է ռուսների խումբը, քանի որ ծրագրային կոդում կան որոշակի լեզվական բանալիներ: Բացի այդ, այդ մասին է վկայում նաև թիրախների հատուկ ընտրությունը:

Նույն շարքից