Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, առաջիկայում Մոսկվայում՝ Հայ առաքելական եկեղեցու Նոր-Նախիջեւանի և Ռուսաստանի թեմի գլխավոր տաճարում, ներկայացվելու է Ջոն Ակոպովի և Իգոր Բոնդարենկոյի «Հայոց ցեղասպանություն. պատմություն, դասեր, իրողություն» գիրքը:
Այն երկլեզու է՝ ռուսերեն և անգլերեն:
Գրքի շնորհանդեսը նախատեսվում է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, այս հունվարին: