Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է վերադառնալ հայրենիք և իշխանափոխություն անել: Այս մասին նա խոսել է Rustavi 2-ի եթերում:
Սաակաշվիլին նշել է, որ ինքը Վրաստան կվերադառնա, երբ վստահ լինի, որ երկրի ակտիվ հատվածը և ընդդիմությունը կկարողանան 72 ժամ ապահովել իր ազատ տեղաշարժը՝ հավելելով, որ այդ ժամանակն իրեն բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար:
Վրաստանի նախկին նախագահը խոսել է նաև իր հայրենիքում իշխող ուժի հիմնադիր և Բիձինա Իվանիշվիլիի մասին՝ հայտարարելով, որ վրացական իշխանությունները խելագար են, փակել են բժիշկներին հոգեբուժարաններում և հավելելով, որ այդ իշխանություններին պետք է չեզոքացնել, սակայն դա անել առանց բռնության, ողբերգության և զոհերի: