Քաղաքական Միջազգային 

Սաակաշվիլիի եկամուտը 2014 թվականին կազմել է մոտ 100.000 դոլար

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին 2014 թվականին հայտարարագրել է 97.000 դոլարի եկամուտ: Այդ մասին է վկայել քաղաքական գործչի եկամուտների մասին հայտարարագիրը, փոխանցում է pravda.ua-ն:

Փաստաթղթում նշված է, որ եկամուտը ստացվել է Ուկրաինայից դուրս գտնվող աղբյուրներից: Ընդգծվում է, որ Սաակաշվիլիի բանկային հաշվեհամարներում գտնվում է 95.000 դոլար, իսկ նրա ընտանիքի անդամների բանկային հաշվեհամարներում՝ 65.000 եվրո:

Նույն շարքից