Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ընտրություններին ընտրատեղամաս է գնացել հեծանիվով:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նորանշանակ նահանգապետը երկար ժամանակ չի կորղմնորոշվել, թե որտեղ կայանի իր հեծանիվը: Հեծանվակայանատեղի, ինչպես պարզվել է, ընտրատեղամասի մոտ չի եղել:
«Առաջին անգամ եմ քվեարկում Ուկրաինայում եւ առաջին անգամ եմ տեղամաս գնում հեծանիվով»,- ասել է Սաակաշվիլին: