Կանխատեսվում է, որ ընթացիկ տարին լինելու է սակավաջուր և ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացնելու՝ խնդրին լուծում տալու համար: «Կանխատեսողներն ապացուցում են, հիմնավորում, որ այս տարին լինելու է սակավաջուր: Մենք արդեն մեկ անգամ հավաքվել ենք պատկան մարմինների հետ, քննարկել գարնան նախապատրաստական աշխատանքների հարցը: Հանրապետության նախագահի հետ պայմանավորվել եմ, որպեսզի եկող շաբաթ կրկին հավաքվենք: Այս առումով նույնպես սուբսիդավորման խնդիրներ են առաջացել: Մեխանիկական ոռոգման հետ կապված հարցեր կան, որոնք իրենցից մոտ 3 միլիարդ դրամի խնդիր են առաջացնում»,- կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ խնդիրը հանրապետության նախագահի հետ քնանրկելուց հետո եկող շաբաթ որոշում կկայանացնեն, որպեսզի լուծվեն ոռոգման հետ կապված հարցերը: