Սահմանադրական բարեփոխումների խնդիրը Հայաստանում ներկա դրությամբ հրատապ չէ: Քննարկվող բարեփոխումների վերաբերյալ նման տեսակետ ունի Օրինաց երկիր կուսակցությունը:
Այս մասին այսօր բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը, որի մասնակցում են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, սահմանադրագետներ, քաղաքագետներ և այլք, իր ելույթում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նա ընդգծեց, որ միաժամանակ՝ իրենք պատրաստ են քննարկել այդ փոփոխությունները, եթե ծագում է դրա անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ այս հարցում պետք է լսել և իշխանության, և ընդդիմության տեսակետները:
Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հասարակությանն ու նախագահին կհանձնեն մինչեւ հոկտեմբերի 10-ը։