Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ասաց, որ «Ոչ»-ի ճակատի մասնակիցների համար ավելի ճիշտ կլիներ սկզբում ծանոթանալ սահմանադրական բարեփոխումների տեքստին։
«Եթե կլինեն բովանդակային առաջարկներ, նրանք կգտնեն իրենց տեղը։ Բայց բացի «ոչ» ասելուց նրանք որեւէ բովանդակային առաջարկ չեն անում։ Ամեն դեպքում, ես այնպիսի տպավորություն չեմ ստանում, որ «Ոչ»-ի ճակատում ինչ-որ մեկը ծանոթացել է սահմանադրական բարեփոխումների նախագծին»,- նշել է Մելիքյանը։
ՀՀԿ խմբակցության քարտուղարը տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը քննարկման է դրվելու հոկտեմբերի 5-ին, Իսկ հանրաքվեն, Մելիքյանը, կկայանա դեկտեմբերին։