Հայաստան Քաղաքական 

Սահմանադրական փոփոխությունները իշխանության պայքարի վերածելն անընդունելի է. Շարմազանով

Իշխող Հանրապետականը սահմանադրական բարեփոխումների շուրջ ստեղծված «Ոչ»- ի գործունեությունից մտավախություն չունի: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ  Շարմազանովը՝ նշելով, որ իրենք քաղաքական բազմակարծության կողմնակից են:

«Երբեք ակնկալիք չենք ունեցել, որ բոլորը պետք է «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին: Այս պահին գտնվում ենք վերջին փուլում, քննարկվում են պատգամավորների առաջարկները: Հոկտեմբերի 5-ին պատրաստ կլինի  նախագիծը, կդրվի քվեարկության: Դրանից հետո «ոչ»-ի կողմնակիցները կգնան կհամոզեն ոչ ասել, «այո»-ի կողմնակիցները կփաստարկեն իրենց՝ այո-ն»,- ասաց Շարմազանովը:

Լրագրողների հարցին, թե ինչ կարծիք ունեք այս առնչությամբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցրած դիտարկումների վերաբերյալ ՀՀԿ խոսնակը պատասխանեց.

«Վերջերս ընթերցում էր առաջին նախագահի հոդվածները, ընտրանին և աչքովս ընկավ 95թ.-ի հայտարարությունը, որը արվել էր սահմանադրական փոփոխություններից առաջ, երբ նա գործող նախագահ էր: Եվ այդ հայտարարության մեջ առաջին նախագահն ասում էր, որ սահմանադրական փոփոխությունները իշխանության պայքարի վերածելն անընդունելի, է և որ ՀՀ-ում իշխանությունը պետք է ձևավորվի միայն ընտրությունների միջոցով: Այսինքն՝ հանրաքվեն կապել իշխանափոխության պայքարին, ինչպես նշում էր հարգարժան առաջին նախագահը, ընդունելի չէ, ծիծաղելի է: Ցանկացած նախագահի, այդ թվում և առաջին նախագահի, կարծիքները կարդում ենք: Այդ հարցազրույցում ընդունեց իր քաղաքական թիմի ֆիասկոն որովհետև տարիներ առաջ, երբ ձևավորվեց ՀԱԿ-ը, յոթ հոգանոց էր, բայց հարցազրույցի մեջ չորսի անունն էր տալիս, որովհետև ընդունում է, որ երեքն արդեն իր հետ չեն, իր կարծիքը չեն կիսում, իսկ դա քաղաքական բառապաշարով կոչվում է ֆիասկո»:

Նույն շարքից