ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ պաշտոնում է պատկերացնում իրեն սահմանադրական փոփոխություններից հետո, պատասխանեց. «Միայն բարձր պաշտոնում»: Լրագրողները ճշտող հարց ուղղեցին. «Նորի՞ց»: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պատկերացնում է իրեն վարչապետի պաշտոնում. «Եթե խորհրդարանական մեծամասնություն ունենանք, ինչո՞ւ չէ որ»:
Սահմանադրական փոփոխություններից հետո Հովիկ Աբրահամյանը պատկերացնում է իրեն վարչապետի պաշտոնում