Արդարադատության համակարգում խնդիրներ կան, որոնք լուծելու համար որոշակի չափով նաև պահանջվում են սահմանադրական փոփոխություններ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքերով, Սահմանադրական փոփոխությունների նպատակն արդարադատության համակարգում արդյունավետություն և բարձր մակարդակով աշխատանք ապահովելն է:
Գրիգորյանը վստահեցրեց, որ Սահմանադրությունը չի փոխվելու քաղաքական նպատակներից ելնելով. «Դա արվելու է արդարադատության նպատակով»։