Հասարակություն 

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Վրաստանի նախարարների կաբինետի բոլոր նախարարները դարձել են նախարարների պաշտոնակատարներ: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

 

Այն բանից հետո, երբ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լիվան Կալիանին լքել է պաշտոնը, ավտոմատ կերպով հրաժարական է տվել ամբողջ կաբինետը: Նա կաբինետի թվով յոթերորդ նախարարն էր, ով հրաժարվել է պաշտոնից: Նախօրեին էլ հրաժարական էր տվել շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էլգուջա Հոքրիաշվիլին, իսկ ապրիլի 21-ին` զարգացման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Շավլիաշվիլին:

 

Վրացական Սահմանադրության համաձայն` նախարարների մեկ երրորդի հրաժարականի դեպքում կառավարությունը պետք է վստահության նոր քվե ստանա խորհրդարանում:

 

Նախարար Կիպիանին հրաժարական էր տվել սպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությունից հետո:

 

Նույն առիթով «News Georgia»-ն փոխանցում է, որ կառավարության թարմացված կազմում միայն երկու նոր նախարար է լինելու: Համապատասխան հայտարարություն է արել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

Նա նաև երկրի նախագահ Մարգվելաշվիլիին ու խորհրդարանին կոչ է արել թարմացված կառավարությանը վստահության քվեի գործընթացը ավարտել մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը:

 vv

Նույն շարքից