Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղի ԱԻՆ-ից, Ղազախստանում՝ Սամարա-Շիմքենթ ավտոճանապարհին, ավտոբուսի հրդեհի պատճառն ամենայն հավանականությամբ եղել է կարճ միացումը:
Ուսումնասիրվում են նաև այլ վարկածներ:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: Ավտոբուսում գտնվել է ընդհանուր առմամբ 57 մարդ, որոնցից միայն 5-ին է հաջողվել փրկվել:
Զոհերն Ուզբեկստանի քաղաքացիներ են, վարորդները, ովքեր ողջ են, Ղազախստանի քաղաքացի են: