Հասարակություն 

«Սան Լորենսոյի» նոր ստադիոնը կանվանվի Հռոմի պապի պատվին

Արգենտինական «Սան Լորենսո դե Ալմագրո» ակումբի նոր ստադիոնը կանվանվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատվին, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։

Ֆրանցիսկոսը ֆուտբոլի մեծ սիրահար է եւ մանկուց երկրպագում է արգենտինական ակումբին։ Նա մի քանի անգամ հանդիպել է թիմի ֆուտբոլիստների հետ, ինչպես նաեւ Վատիկանում ընդունել Արգենտինայի հավաքականին։

Հիշեցնենք, որ «Սան Լորենսոն» Արգենտինայի 12-ակի չեմպիոն է, իսկ 2014-ին նրանց հաջողվել է հաղթել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։

Նույն շարքից