Մոտ հազար ամերիկահայեր փետրվարի 28-ին հիշատակի երթ են անցկացրել Սան Ֆրանցիոսկոյի հայտնի Կանաչ դարպասների կամրջի վրա:
San Francisco Examiner-ի փոխանցմամբ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ հիշատակի երթ են կազմակերպել:
«Մենք ենթ ենք անցկացնում ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին:
Միայն ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման դեպքում մարդկության վերքերը կարող են սպիանալ»,-հայտարարել է ակտիվիստ Ալեքս Բաստյանը: