Ինչպես տեղեկացնում է finance.rambler.ru լրատվական կայքը, Ռուսաստանը ավելացնելով նավթի առաքումը դեպի Չինաստան, Հարավային Կորեա ու ճապոնիա՝ խաղաղովկյանոսյան տարածաշրջանում իր մասնաբաժինը ավելացրել է 8,7 տոկոսով:
Այսպիսով, տվյալ երկրներում Ռուսաստանը կարողացել է մրցունակություն սկսել Պարսից ծոցի երկրների հետ:
2014թ.-ին Չինաստան, Հարավային Կորեա ու Ճապոնիա արտահանվող նավթի ծավալները Ռուսաստանն ավելացրել է 10 միլիոն տոննայով, ինչի հետեւանքով վերոհիշյալ երկրներ արտահանվող նավթի ծավալները աճել են 8,7 տոկոսով:
Միաժամանակ, Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի արտաահանումը շուրջ 8 միլիոն տոննայով:
Զգալիորեն նվազել են նաեւ Քաթարի, Քուվեյթի, մասնաբաժինները:
Եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում նավթի գների անկման հետեւանքով սեւ վառելիքի համաշխարհային պահանջարկը նվազել է:
Հիմնական նավթի սպառողը շարունակում է մնալ Չինաստանը, որը նավթի զգալի մասը ներկրում է Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից ու Անգոլայից: