Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Սարատովում 9-ամյա աղջնակի են սպանել /տեսանյութեր/

Սարատովում 9-ամյա աղջնակի են սպանել, ինչի համար տեղի բնակիչներն ինքնադատաստանով են սպառնում մարդասպանին:

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են մեծ թվով մարդիկ հավաքվել այն վայրում, որտեղ հայտնաբերվել է երեխայի դին: Մարդիկ, անկախ իրենց կամքից, խանգարել են իրավապահներին իրականացնել համապատասխան գործողություններն ու դեպքի վայր բերել կասկածյալին:

Ինչ-որ պահի հավաքվածները սկսել են հրմշտել ոստիկանական ավտոմեքենան՝ կարծելով, թե կասկածյալն այնտեղ է: Սակայն մեքենայի սրահում որևէ մեկը չի եղել:

Նշենք, որ երեխան անհետ կորել էր դպրոց գնալիս: Ավելի ուշ փոքրիկի դին հայտնաբերել էին Սարատովի ավտոտնակներից մեկում:

Ռուսական լրատվամիջոցները նաև տեսանյութ են հրապարակել, թե ինչպես է ենթադրյալ մարդասպանն ինչ-որ բան նետում աղբամանը: Ենթադրվում է, որ նա թաքցրել է սպանության հետքերը: Խոսքը մասնավորապես վերաբերում է երեխայի կոշիկներին:

 

Նույն շարքից