Հասարակություն 

Սարսափելի է. Ավստարալացու վերքի մեջ սարդ է մտել

Ինդոնեզիայի Բալի կղզում բժիշկները երիտասարդ ավստրալացու մաշկի տակից հանել են արևադարձային սարդ: Այս մասին հայտնում է NT News-ը:

Հոկտեմբերի 11-ի առավոտյան արթնանալով՝ 21-ամյա Դիլան Թոմասն իր մաշկի վրա տարօրինակ կարմիր հետք է հայտնաբերել, որը հետո ավելի է երկարել: Դրանից հետո Դիլանի մաշկի վրա հայտնվել են բշտիկներ, նա սկսել է ցավ զգալ՝ ինչպես այրոցի դեպքում:

Միջազգային բժշկական կենտրոնի բժիշկները գտել ու հանել են սարդին, որը, ինչպես պարզվել է, հիվանդի մաշկի տակ է անցել կույրաղիքի վիրահատության կտրվածքի միջով:

Դիլանի խոսքով՝ սարդը եղել է «լուցկու գլխիկից քիչ ավելի մեծ»: Սարդը, որը 3 օր ապրել է ավստրալացու մարմնում, ուղարկել են կենսաբաններին՝ հետազոտելու:

Նույն շարքից