Քաղաքական 

Սա այն հարցը չէ, որի վերաբերյալ ՀՀ վարչապետը պետք է մեկնաբանություն հնչեցնի․ Շարմազանով

«Նախօրեին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու չի արժանացել ԵԱՏՄ 5-ամյակի մեդալին՝ նշելով, թե տարօրինակ կլիներ, եթե ինքը ԵԱՏՄ 5-ամյակի մեդալ ստանար:

Երևի նկատի ունի իր՝ ընդամենը մեկ տարի վարչապետի պաշտոնում աշխատելը:

Նախ, կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որի վերաբերյալ ՀՀ վարչապետը պետք է մեկնաբանություն հնչեցնի: Կան շատ ավելի լուրջ ու կարևոր հարցեր հենց ԵԱՏՄ-ում:

Երկրորդ, եթե մեկնաբանում է, նշանակում է որոշակի անհարմարություն է զգացել և դա հեչ լավ չէ:

Եվ վերջապես, եթե տարօրինակ է 5 տարի չաշխատած մարդուն 5-ամյակի մեդալ շնորհել, էդ ինչպե՞ս եղավ Ղրղզստանի նախագահը ստացավ այդ մեդալը, չնայած նրան, որ ընդամենը 2017թ. նոյեմբերին է դարձել երկրի նախագահ:

Հ.Գ. Կարիք չկա՝ ամեն աննշան հարցին լուրջ պատասխաններ փնտրել: Դա անլրջացնում է խոսքը»:

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից