Հասարակություն 

Սա է ՀՀԿ-ի քաղաքական մշակույթը. Մանե Թանդիլյանը՝ Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ չունես հակափաստարկ, ընդունակ ես միայն սրան...

Հետո լուրջ դեմքերով կխոսեք այն մասին, որ թուրքական պառլամենտում թուրք պատգամավորները Գարո Փայլանին են ծեծում:
Սաղավարտները որպես ԵԼՔ-ի պատգամավորների աշխատանքային գործիք պետք է դիտարկել:

Սա է ՀՀԿ-ի քաղաքական մշակույթը:

Ավելի ուշ տիկին Թանդիլյանն այդ մասին խոսեց նաև ԱԺ նիստի ժամանակ՝ հայտարարելով, որ տեղի ունեցածն անթույլատրելի է:

Նույն շարքից