ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է Թուրքական հոսքի առաջին գծով գազ մատակարարելու մեկնարկը, այս մասին հայտնում է ՌԲԿ-ն:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերը:
«Գազի արդյունահանումն ու տեղափոխությունը պրիմիտիվ աշխատանք չէ, դա ուղղակի գետնի վրա անցք բացել ու գազ հանել չէ, այն կապ ունի նորագույն տեխնոլոգիաների կիրառման հետ: Գազն աշխարհի ամենաէկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրն է»,-հայտարարել է Պուտինը:
Թուրքական հոսքը երկու գիծ ունի: Դրանցից առաջինով գազ է մատակարարվելու Թուրքիայի օգտատերերի համար, իսկ երկրորդը նախատեսված է Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների համար: