Հասարակություն 

Սբ. Գայանե եկեղեցու մոտ մեքենան ամբողջությամբ այրվել է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 14-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.16-ին, մարվել` 15.18-ին:

ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ այրվել է «Վոլկսվագեն» մակնիշի 35 ՏՏ 286 պ/հ (վարորդ` Գ. Պ.) ավտոմեքենան` ամբողջությամբ:

Նույն շարքից