Սահմանադրական դատարանն այսօր՝ առավոտյան ժամը 10-ին վերսկսել է «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության հայցի քննումը՝ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի հայցով, որը ՍԴ էր ներկայացվել անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին:
Նշենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի մեկից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին: Հայցի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ ՀՀ քաղաքացու սեփականությունը տնօրինելու իրավունքը հակասահմանադրական է:
Ուղիղ միացումը՝ Azatutyun.am-ի